Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ով է մեղավոր չբերության դեպքում

Ով է մեղավոր չբերության դեպքում

Ներկայում անպտղություն է գրացվում ամեն 8-10-րդ ընտանեկան զույգի մոտ: Երեխա ունենալու անկարողությունն ընտանիքում առաջացնում է հոգեբանական լարված դրություն, շատ անգամ դառնալով բաժանության պատճառ:

 

Մինչդեռ Մեծ Բրիտանիայում` 2000 կանանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ շատ ընտանեկան զույգեր անտեղյակ են անգամ պարզ խորհուրդների, որոնց կիրառումը թույլ կտա մեծացնել հղիանալու հավանականությունը:


Պարզվել է, որ շատերն անօգուտ փորձեր են ձեռնարկել հղիանալու նպատակով, քանի որ նրանց երկու երրորդը ալկոհոլ է օգտագործել, իսկ մյուսները ծխել են: Յուրաքանչյուր երրորդ կինը կամ նրա զուգընկերն ունեցել են նորմայից ավելի քաշ: Ամեն տասը զույգերից երեքը, որոնք ցանկացել են երջանկանալ` զգալով մայրության և հայրության բերկրանքը, կամ կինը, կամ էլ տղամարդը, օգտագործել են թմրամիջոցներ: Հղիանալ փափագող հարցված կանանցից միայն 44%-ն է փորձել պահպանելու առողջ ապրելակերպ: Հարցվածների 70%-ը նշել է, որ կարծում են, թե չափազանց մեծ տարիքային հասակի են, որպեսզի կարողանան երեխա ունենալ, և դրա պատճառով էլ առանձնապես չեն ջանում լուծելու անպտղության խնդիրը: Այս մասին գրել է "Dietolog"-ը:


Բազմաթիվ կանայք էլ նշել են, որ երիտասարդ տարիներին օգտագործել են տարբեր մեթոդներ, այդ թվում և որոշ դեղամիջոցներ,, որպեսզի կանխեն հնարավոր հղիությունը: Այնուամենայնիվ բժիշներն այս հարցի շուրջ առանձնակի ուշադրություն են պահանջում հասարակությունից, կոչ անելով, որպեսզի բոլորը խրախուսեն այն կանանց, որոնք հղիանում և ծննդաբերում են մինչև 30 տարեկանը, որովհետև արդեն 35 տարեկանում հղիանալու հավանականությունy նվազում է 2, իսկ 40 տարեկանում` չորս անգամ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Աղբյուր. mobus.com
Լուսանկարը. econet.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ